Ռուբինյաններ

Ռուբինյանների արքայատոհմի հիմնադիրը Ռուբեն 1-ին իշխանն էր:Լեռնային Կիլիկիայում, Ռուբեն Բագրատունին մի բուռ քաջերով պայքարի ելավ հզոր Բյուզանդական կայսրության դեմ, հաղթանակեց և հիմք դրեց Ռուբինյանների անկախ իշխանապետության:Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան: Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանության դիրքերը տարածաշրջանում:
Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը :Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն:

Թորոս I–ը :Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, գրավեց Սիս և Անավարզա քաղաքները՝ վերջինս դարձնելով մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին.Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին
և դուրս քշեցին երկրից:

Լևոն I–ը Նա ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերը բախվեցին խաչակիրների և բյուզանդացիների հետ: Խաչակիրներն առաջին արշավանքի ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները խլել էին սելջուկներից և հաստատվել այնտեղ: Լևոնը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Երկարատև ու համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով Բյուզանդիան չէր կարող հաշտվել Կիլիկիայի և Ասորիքի կորստի հետ:  Գրնանը բյուզանդական մի մեծ բանակով գրավեց Դաշտային Կիլիկիայի մի շարք քաղաքնր: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Ի վերջո Վահկան ևս հանձնվեց: Լևոնը կնոջ և երկու որդիների՝ Ռուբենի ու Թորոսի հետ շղթայակապ տարվեց Կոստանդնուպոլիս: Կիլիկիայում ստեղծված հայկական պետությունը մի քանի տարով դադարեց գոյություն ունենալ:

Թորոս II–ը իր շուրջը համախմբված հայկական փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա գրավեց Վահկան,Անավարզան, Մսիսը, Տարսոնը:Կիլիկիա մտավ բյուզանդական մի մեծ բանակ, որին միացան նաև Արևմտյան Կիլիկիայի հայ իշխանների տրամադրած զորքերը և պաշարեցին Մասիս քաղաքը: Մթությանքողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս II–ը նշանակալից գործ կատարեց: Նա վերականգնեց հայկական պետությունը և ստեղծեց 30 հազարանոց բանակ: Նրա օժանդակությամբ 1151 թ. հայոց կաթողիկոսության մշտական նստավայր դարձավ Հռոմկլա բերդաքաղաքը (Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո հայոց կաթողիկոսությունը մշտական նստավայր չուներ):

Թորոս II– ին հաջորդեց եղբայրը՝ Մլեհը: Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի մի մասը դեռևս Բյուզանդիայի տիրապետության տակ էր: Իսկ արևելյան մի քանի շրջաններ պատկանում էին խաչակիրներին: Երկրի հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել հույներից և խաչակիրներից: Այդ դժվարին խնդիրն իրագործելու համար Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց  Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և 1173 թ. դարձրեց երկրի մայրաքաղաք: Նրա վարած քաղաքականությունը և կատարած բարեփոխումները նպաստեցին հայոց պետության ամրապնդմանը և հզորացմանը: Սակայն այդ քաղաքականությունից, հատկապես իսլամական երկրների հետ դաշնակցելու քայլերից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին
նրան:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели