Զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները:

Զբոսաշրջային գործունեությունն իրականացնում են զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը: Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, ովքեր ձևավորում և իրացնում են՝ շրջագայություններ, կոնգրեսներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն կապված ծառայություններ (փոխադրման պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցներում տեղերի ամրագրման, զբոսաշրջիկների տեղաբաշխման, սննդի կազմակերպման և մատուցման): Զբոսաշրջային օպերատորի մատուցած ծառայությունների ամբողջական համալիր փաթեթը կոչվում է զբոսաշրջային արդյունք, որի խթանման և իրացման գործունեությամբ զբաղվում է զբոսաշրջային գործակալը՝ տրամադրելով զբոսաշրջային փաթեթ:

Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականցնող անձը պարտավոր է գրասենյակում՝ հաճախորդի համար տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը. 1. պետական գրանցման վկայականի պատճենը 2. սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը 3. զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները 4. իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային օրինակները 5. Հայաստանը ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականցնող անձը պարտավոր է գրասենյակում՝ հաճախորդի համար տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը. Ø ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր, Ø վտանգավոր երկրների ցանկը, Ø անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր, Ø ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի, սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ են շրջագայության ընթացքում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели