Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը կառուցվել է  641-661 թվականներին Ներսես Երրորդ Շինարար կաթողիկոսի կողմից: Տաճարը հայ եկեղեցաշինության բացառիկ նմուշներից մեկը կարելի է համարել: Վերջինս եղել է գլանաձև, աստիճանաբար նվազող հարկերով` եռահարկ մի շինություն, որն ունեցել է հինգ շքամուտք: Ողջ շինությունը քանդակազարդված է հիմնականում խաղողի որթերի և նռնապատ ճյուղերի որմնաքանդակներով և պատված է եղել հոգևոր անձանց 32 բարձրաքանդակներով, որոնցից մեր օրեր են հասել միայն 9: Կառույցը 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութակակ ժառանգություների շարքում:

Զվարթնոցի տաճար

Ենթադրվում է, որ տաճարն ավերվել է X դարում` երկրաշարժի հետևանքով: Ըստ պատմական տվյալների, տաճարը կառուցվել է Տիր աստծուն նվիրված մեհյանի տեղում, որի մասին փաստում է պեղումների արդյունքում հայտնաբերված Ռուսա II արքայի կողմից գրված սեպագիր առձանագրությունը` այդ հատվածում այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու մասին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели