Արշակունիներ

Ձեզ մոտ գրում եք Արշակունիների արքայատան մասին ընդհանուր տվյալներ, որ թվականներին է գոյություն ունեցել, ինչ կարևոր քայլեր են կատարել։
Այնուհետև արքայատոհմի բոլոր արքաների մասին  գրում ենք հետևյալը․
1․ Կառավարման թվականները
2․ Որպես թագավորության ղեկավար
3․ Որպես ռազմական գործիչ
4․ Որպես դիվանագետ
5․ Որպես շինարար
6․ Սխալներ և ճիշտ քայլեր 
Արքա Կառավարման Թվեր Գործունեություն Գործունեություն
Տրդատ Ա 66-88թթ. Հաղթել է հռոմեացիներին 62թ. Հռեանդեաի ճակատամարտում: Եղել է շինարար արքա, նա կառուցել է Գառնու Հեթանոսական տաճարըևվերակառուցել էԱրտաշատ մայրաքաղաքը:
ՍանատրուկԲ 88-110թթ. Կառուցել է Մծուրք քաղաքը Մշո դաշտում Արածանի գետի ափին: Սանատրուկի մասին գրել են պատմիչ Արիանոսը նրան համարելով արդար և ազնիվ ընթերցասեր թագավոր:
Վաղարշ Ա 117-140թթ. Վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր: Կառուցել է Վաղարշապատ մայրաքաղաքը` ներկային Էջմիածինը, Շրեշ բլուրի վրա:
Սոհեմոս 144-160թթ. և164-185թթ.
Պարթև Բակուր 161-163թթ. Նա զոհ է դառցել Հռոմեացիների կողմից:
Վաղարշ Բ 185-198թթ. Նրա օրոք Արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական Նա դաշինք կնքեց Հռոմի կայսր Սևերիոսի հետ,սակայն 198թ. սպանվեց:
Խոսրով Ա 198-215թթ. Նա հաղթեց Կովկասյան լեռնականներին լուծելով իր հոր վրեժը: նոր կայսր Կարակալան Ասորիքում(սիրիա) խաբեությամբ ձեռբակալեց Խոսրով Ա-ին որից հետո հրամայեց նրան ենթարկել մահապատժի:
Տրդատ Բ 216-252թթ. Նա հռոմեացիներին վտարեց Հայաստանից և դաշինք կնքեց Հռոմի նոր Կայսր Մակրիանոսի հետ, որը Հայաստանի նվիրեց զգալի տարածքներ: Հռոմի կայսրը գերությունից ազատեց Տրդատի մորը, սակայն Հայաստանի հարևան Իրանի տարածքում 226թ. Տեղի ունեցավ Պետական հեղաշրջում, և Պարթև արշակունիների արքայատոհմը ոչնչացվեց
Արտավազդ 252-262թթ.
Խոսրով ԲՄեծ 262-287թթ. Նա դաշինք կնքեց Հռոմի հետ և երկար ժամանակ պայքարեց Սասանյանների դեմ:
Տրդատ Գ 287-330թթ. 297թ. Բասսեն գավառի Ոսխա գյուղի մոտ պարտության մատնեց Սասանյան արքա Մեսեհի զորքերին 298թ. Մծմինում կնքվեց Հռոմեապարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը և Տրդատ Գ-ն ստացավ Հյուսիսային միջագետքը, Մծբին Վենեսիա կենտրոններով: Տրդատ Գ-ի օրոք 301թ. Հայաստանում ընդունվեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն, իսկ 303թ. Տրդատ Գ-ն կատուցեց Էջմիածին եկեղեցին Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հետ միասին:
Խոսրով Գ 330թ.-338թթ. Դվին բլուրի վրա Խոսրով Կոտակը կառուցեց Դվին մայրաքաղաքը և ստեղծեց արհեստական երկու մեծ անտառներ, առաջինը ` Տաճարմայրի, որը ձգվել է Գառնու տաճարից մինչև մայրաքաղաք, երկրորդը ` Դվինից մինչև Արաքս գետ կոչվել է Խոսրովի անտառ: Երբ Հայաստանը ենթարկվեց պարսից արքա Շապուհ Բ-ի հարձակումներին,Խոսրով Կոտակին հաջողվեց հաղթել պարսիկներին, չնայած զոհվեց սպարապետ Վաչե Մամիկոնյանը, Խոսրովի հրամանով նոր սպարապետ նշանակվեց Վաչեի որդին Արտավազդ Մամիկոնյանը:
Տիրան 339-350թթ. Օրերից մի օր Տիրան թագավորը գնում է Ծոփք, Բնաբեղ ամրոցում կար եկեղեցի, Տիրանը որոշում է այդ եկեղեցում աղոթել, սակայն Հուսիկ կաթողիկոսը թույլ չի տալիս Տիրանին մտնել եկեղեցի, Տիրանի հրամանով Հուսիկը մահապատժի է ենթարկվում, այդպես ավարտվում է Հուսիկ կաթողիկոսի կյանքը, Տիրան թագավորի հրամանով նոր կաթողիկոս դառցավ Փառեմ Աշտիշատեցին, որը ևս շուտով հեռացվեց կաթողիկոսությունից, նրա փոխարեն նոր կաթողիկոս տրվեց ազգությամբ Ասորի Շահակ Աղբիանոսը: Տիրանը պատժեց Ռշտունի և Արծրունի նախարարներին, քանի որ այս նախարարական տները շատ էին հզորացել և չէին ենթարկվում Տիրան թագավորին:
Արշակ Բ 350-368թթ. Արշակը թե եկեղեցու թե նախարարների բարի դրացիական հարաբերություններ հաստատեց: Արշակ Բ-ի հրամանով կրկին կաթողիկոսը հանձնվեց Լուսավորիչներին:Կաթողիկոս դառցավ Ներսես Ա պարթևը (353-373), Ներսես մեծը 354թ. Տարոնի Աշտիշատ գյուղում հրավիրեց Հայ առաքելական եկեղեցու առաջին ժողովը, այս ժողովու ուներ մի նպատակ ` հաշտեցնել Հայ հասարկության բոլոր խավերին:
Պապ 370–374 թթ. Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը նայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։
Վարազդատ 374–378 թթ. Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ 377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։
Արշակ Գ 378–389 թթ. Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։
Խոսրով Դ 384-388 թթ. և 414 թ.- 415 թթ. Արշակ Դ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև ապուհ Ill-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։
Վռամշապուհ 385-415 թթ. 404–ից ոչ վաղ մեկնել է Հայկական Միջագետք, հաշտարար–միջնորդի դերով կարգավորել պարսկա-հռոմեական վեճերը։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։
Արտաշես Գ 423–428 թթ. Սասանյան թագավոր Վռամ Ե, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Մեծ Հայքում թագավոր նշանակել Արտաշես Գ–ին։  Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Գ լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի, հարուցել է նախարարների դժգոհությունը։
Արշակունիները հայ թագավորների ամենամեծ արքայատոհմն են, որոնց տիրապետությունը ձգվել է մոտ 400 տարի։ Արշակունիների գահակալության օրոք էր և’ քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունումը Հայստանում, և’ Հայաստանի ազգային ինքնատիպ նկարագրի ձևավորումը և թե’ անկախության համար մղվող պայքարը։ Արշակունիների գահակալությունը ընթացավ նախարարական տների միջև անդադար երկպառակությունների ու ներքին գահակալական կռիվների, ինչպես նաև արտաքին ուժերի` Հռոմի և Պարսկաստանի կողմից շարունակական ճնշման պայմաններում։ Եվս 400 տարի պահանջվեց մինչև նույնքան հզոր Բագրատունիների հայկական թագավորության կազմավորումը։

Արշակունիների թագավորությունը Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արշակունիների արքայատոհմի հիմնած պետությունն է Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 4 դար՝ Ք.հ. 52 / 66 — 428 թթ.: Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Արտաշես Գ-ի գահակալման տարիներին), առավելագույնը՝ 320 000 քառ. կմ՝ Տրդատ Մեծի օրոք։

Մայրաքաղաքը ի սկզբանե Արտաշատ քաղաքն էր, որ կառուցել էր Արտաշես Բարեպաշտը մ.թ.ա. 185 թվականին։ Ապա Վաղարշ Ա-ն (117-140) կառուցել է Վաղարշապատ, իսկ Խոսրով Գ Կոտակը (330-338)՝ Դվին մայրաքաղաքները

Պայքար հայոց գահի համար

40-ական թվականներին ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը ի վիճակի չի լինում միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը։

Տրդատ Ա-ի կարճատև գահակալություն

Մեծ Հայքի թագավորությունը I դարի I քառորդում, Արշակունյաց հարստության առաջին գահակալների օրոք

52-ին պարթևական բանակը մտնում է Մեծ Հայք և գահ բարձրացնում Վաղարշի կրտսեր եղբայր Տրդատին: Արտաշատ և Տիգրանակերտ մայրաքաղաքներն ընդունում են Տրդատին, Իսկ Հռադամիզդը փախչում է Վիրք։ Սակայն զորքի մեջ համաճարակ սկսվելու և 53-ի խստաշունչ ձմռան պատճառով Տրդատը ետ է քաշվում Ատրպատական: Հռադամիզդը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կրկին մուտք է գործում Արտաշատ, սակայն հայերը զենքի ուժով վտարում են նրան և 54-ին հրավիրում Տրդատին։ Հռոմի նոր կայսր Ներոնը (54-68), պարթևների դեմ ապստամբության դրդելով Վրկանաց երկիրը և Վաղարշի դեմ հանելով գահի նոր հավակնորդի, 54-ին Արևելք է ուղարկում խոշոր բանակ (24.000 զինվոր)՝ Ասորիքի կուսակալ Ումիտիոս Կվադրատոսի և Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի առաջնորդությամբ, որին պետք է միանային Կոմագենեի, Պոնտոսի, Փոքր Հայքի և Ծոփքի զորքերը։ Վաղարշ I-ը ստիպված 55-ին հաշտություն է խնդրում Ներոնից՝ Հռոմ ուղարկելով մի քանի փառատենչ Արշակունի իշխանների։ Սակայն Տրդատը չի հեռանում Մեծ Հայքից և շարունակում է գահակալել։ Հռոմի Ներոն կայսրը Կորբուլոնին հրահանգում է տապալել Տրդատի իշխանությունը։

Տիգրան Զ

58-ի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է Ատրպատական: Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտնում է Աղձնիք և գրավում Տիգրանակերտ քաղաքը։ 60 թվականին նվաճված Մեծ Հայքում թագավոր է նշանակվում Տիգրան Զ-ն։

Հռանդեայի հաշտություն

61 թվականին Վաղարշ I-ը Գերագույն ժողովում Տրդատին թագավոր է պսակում և պարթևական ուժերը կենտրոնացնում Հռոմի և նրա դրածո Տիգրան Զ-ի դեմ։ Պարթևական զորքերի մի մասը Տրդատի առաջնորդությամբ մտնում է Մեծ Հայք։ Նույն 61-ի ամռանը հռոմեական մի մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ շարժվում է Մեծ Հայքի դեմ՝ այն նվաճելու մտադրությամբ։ Կապադովիկիայում ձմեռելուց հետո, 62-ի գարնանը հռոմեական բանակը ներխուժում է Մեծ Հայք և ճամբարում Արածանու ափին, Ծոփաց նահանգի Հռանդեա (հայ. Եռանդ) կոչվող ամրացված վայրում։ Հայ-պարթևական միացյալ ուժերը խորտակում են Հայկական Տավոսի լեռնանցքները պաշտպանող հռոմեական պահակակետերը և արագ ռազմերթով պաշարում Պետոսի բանակի ճամբարը՝ հարկադրելով վերջինիս հանձնվել։ Կարճատև բանակցություններից հետո, որը վարում էր հայ-պարթևական միացյալ ուժերի սպարապետ Վասակը, Պետոսը հաշտություն է խնդրում, զինաթափվում և, հանձնելով գերիներին ու կողոպտված ռազմավարը, հապճեպորեն նահանջում։

Տրդատ Ա-ի ուղևորությունը Հռոմ և հաստատումը Մեծ Հայքի գահին

64-ին Արևելք է ժամանում հռոմեական նոր զորաբանակ՝ Կորբուլոնի առաջնորդությամբ, որը նույն Հռանդեա վայրում բանակցություններ է վարում Տրդատի հետ, ինչի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ Տրդատը մեկնի Հռոմ և իր թագն անձամբ ստանա կայսրից։ 65-ին մեծ շքախմբով (3000 մարդ) Տրդատը ճանապարհվում է Հռոմ, ուր ճոխ հանդիսավորությամբ թագադրվում և 66-ին վերադառնում ու խաղա

։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Перейти к верхней панели